ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀԱԿ-ը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին

ՀԱԿ-ը պահանջում է վերջ տալ ոստիկանական կամայականություններին
18.02.2015 | 15:47

ՀԱԿ-ը երեկ երեկոյան հանդես է եկել հայտարարությամբ` պահանջելով վերջ տալ ոստիկանական կամայականություններին, ահաբեկչական մեթոդներին։ «Փետրվարի 20-ին շտապ հանրահավաքի մասին իրազեկումից հետո՝ օրինական հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված իշխանության քայլերը վերածվել են քաղաքական ահաբեկչության լայնածավալ գրոհի։ Հանրահավաքը տապալելու համար իշխանությունն ընտրել է Համաժողովրդական շարժման դեմ ապօրինի բռնությունների, ահաբեկման ճանապարհը՝ այս անգամ որպես հիմնական թիրախ ընտրելով ԲՀԿ կառույցները և անհատներին։ Մասնավորապես ԲՀԿ տասնյակ ակտիվիստների բերման են ենթարկել Աջափնյակի, Արաբկիրի, Նուբարաշենի տարածքային գրասենյակից և ժամեր շարունակ պահել ոստիկանական բաժանմունքներում, շինծու պատրվակներով մտել են նաև Շենգավիթի, Կենտրոնի և Մալաթիայի գրասենյակներ։ Խախտելով օրենքի պահանջը, համապատասխան ոստիկանական բաժանմունքները հրաժարվել են ներս թողնել բերման ենթարկվածներին այցելության գնացած ԱԺ պատգամավորներին»,- ասված է հայտարարությունում: ՀԱԿ-ը հայտարարում էր, որ «իր բոլոր կառույցներով վճռականորեն կանգնած է լինելու յուրաքանչյուր բռնության ենթարկվածի կողքին, մինչև հաղթական ավարտ պայքարելու է Համաժողովրդական շարժման հռչակած նպատակների իրականացման համար»։ Այսօր այլևս ՀԱԿ-ի հայտարարությունը կորցրել է արդիականությունը, երբ ԲՀԿ քաղխորհուրդը հայտարարել է, որ ուրբաթ օրվա հանրահավաքից հրաժարվում է:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ